Մարդկանց նկատմամբ վստահության մակարդակը ուղղակիորեն կապված է ինտելեկտի մակարդակի հետ, պնդում են Օքսֆորդի համալսարանի մասնագետները:
Հաղորդվում է, որ գիտնականները ուսումնասիրել են սոցիալական հարաբերությունները, որոնց ընթացքում պարզվել է, որ վստահող մարդկանց ինտելեկտը զգալիորեն բարձր է այն մարդկանց ինտելեկտից, ովքեր նախընտրում են չվստահել մարդկանց եւ ամենուր դավեր են փնտրում:
Ըստ գիտնականների՝ պատճառն այն է, որ բարձր ինտելեկտով մարդիկ բոլորից լավ են հասկանում կյանքի իրավիճակները եւ ունակ են մարդկանց լավ ճանաչել: Նրանք հիանալի կողմնորոշվում են կյանքում եւ նախընտրում գործ ունենալ այնպիսի մարդկանց հետ, ովքեր իրենց չեն դավաճանի, հայտնում է rosbalt.ru-ն՝ վկայակոչելով Business Standard-ը:
Սոցիալական վստահությունը նպաստում է նաեւ հաջողությանը՝ կյանքի տարբեր բնագավառներում: Վստահող մարդիկ ունեն ամուր առողջություն եւ ավելի երջանիկ են անձնական կյանքում:


























