Յակուտիայի գիտնականները վերցրել են մամոնտի արյան վաղնջական ժամանակների նմուշներ եւ առանձնացրել նրա ԴՆԹ-ն:

Արյունից բացի՝ հաջողվել է գտնել նաեւ հյուսվածքներ, անոթներ եւ մկաններ: Կենդանու այդպիսի բացառիկ պահպանվածության պատճառը մամոնտի օրգանիզմի մանրէաբանական բաղադրիչն է կամ էլ սառույցը, հայտնում է ՅԱՍԻԱ գործակալությունը:

Մասնագետները պնդում են, որ գտածոն հնարավորություն կտա կլոնավորել կենդանուն: Սակայն, ըստ նրանց,  դա, միեւնույն է,  «ուրիշ մամոնտ կլինի, ոչ այն մամոնտը, որն ապրել է 43 հազար տարի առաջ»: Բացի դրանից,  նախատեսվում է այն խաչասերել  էգ փղի հետ: