Ինչպես Օքսֆորդի համալսարանի գիտնականներն են պարզել, կնոջ ընտանեկան կարգավիճակը ազդում է սրտային հիվանդություններից մահանալու ռիսկի վրա: Հետազոտության արդյունքների համաձայն՝ չամուսնացած կանանց մոտ սրտային հիվանդություններից ամուսնանալու ռիսկերն ավելի շատ են, քան ամուսնացած կանանց մոտ:
Նախորդ հետազոտության արդյունքում պարզվել էր, որ ամուսնացած տղամարդկանց մոտ կարդիոլոգիական մահվան ռիսկերն ավելի նվազ են, քան ամուրիների մոտ, հաղորդում է Ռոսբալթը՝ վկայակոչելով BMC Medicine-ը:
Պարզվել է, որ ամուսնացած կամ մշտական զուգընկեր ունեցող կանանց մոտ ռիսկերը նույնն են, ինչ չամուսնացածների մոտ, սակայն ամուսնացած կանայք 28 տոկոսով ավելի քիչ էին հակված սրտային հիվանդություններից մահանալու:
Փորձագետները նշում են նաեւ, որ պետք է հաշվի առնել նաեւ այնպիսի գործոններ, ինչպիսիք են սոցիալ-տնտեսական վիճակն ու կենսակերպը:


























