Բեռլինում կայացել է Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի եւ ՅՈՒԿՕՍ-ի նախկին ղեկավար Միխայիլ Խոդորկովսկու հանդիպումը:
Հաղորդվում է, որ նրանք քննարկել են Ուկրաինայի իրավիճակը: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:
Մարտի 13-ին Խոդորկովսկին այցելել է Տիմոշենկոյին «Շարիտե» հիվանդանոցում, որտեղ վերջինս բուժվում է, հայտնում է «Բատկիվշչինա» կուսակցության մամուլի ծառայությունը:
2011 թ. Յուլիա Տիմոշենկոն դատապարտվել էր յոթ տարվա ազատազրկման՝ Ռուսաստանի հետ գազային պայմանագրերը կնքելիս ծառայողական դիրքը չարաշահելու մեղադրանքով: Փետրվարի 22-ին նա ազատվել էր՝ Ուկրաինայի Գերագույն Ռադայի ընդունած օրենքի հիման վրա, որը ապաքրեականացրել էր նախկին վարչապետի նկատմամբ կիրառված Քրեական օրենսգրքի հոդվածները:



























