Ամեիկացին, որը երկու շաբաթ առաջ ուշքի էր եկել դիահերձարանում, կրկին մահացել է՝ այս անգամ վերջնականապես:
Հիշեցնենք, որ միջադեպը տեղի էր ունեցել փետրվարի 26-ին՝ ամերիկյան Միսիսիպի նահանգի Հոլմս շրջանում: 78-ամյա աֆրոամերիկացի Ուոլթեր Ուիլյամսի մահը արձանագրել է փորձառու դատական բժիշկը, սակայնդիահերձարանում նա շարժվել էր ու աշխատակիցները ստիպված էին նրան հիվանդանոց վերադարձնել:
Ուիլյամսի ընտանիքի անդամները հաղորդել են, որ մարտի 13-ին նա, այնուամենայնիվ, մահացել է: Այս մասին հաղորդում է Ռոսբալթը՝ վկայակոչելով CNN-ը:
Սգո ծառայության կենդանացած հաճախորդը մահու չափ վախեցրել է աշխատակիցներին



























