Վանում, մարտի 14-ին, Թուրքիայի, Ադրբեջանի եւ Իրանի արտգործնախարարները հանդիպում են անցկացել, որի ժամանակ քննարկել են 3 երկրների միջեւ համագործակցության առաջիկա 2 տարիների նախագծերը։

Թուրքական IHA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վանի Rescate հյուրանոցում եռակողմ հանդիպում անցկացրած Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն, Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը եւ Իրանի ԱԳ նախարար Ջեւաթ Զարիֆը մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանել է լրագրողների հարցերին։

Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն իր խոսքում նշել է, թե եռակողմ հանդիպման ժամանակ քննարկվել են ինչպես միմյանց միջեւ համագործակցության թեմաներն, այնպես է տարածաշրջանային խնդիրների մասին, այդ թվում Ուկրիաինայի իրադարձությունների։

Ադրբեջանի ԱԳ նախարարը հիշեցրել է, թե իրենք հանդիպման ժամանակ քննարկել են 3 երկրների միջեւ 2014-2016 թվականներին համագործակցության հեռանկարները։

Իրանի ԱԳ նախարարն էլ շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար, շեշտել, որ քննարկվել են նաեւ էներգետիկ, հեռահաղորդակցության եւ տուրիզմի ոլորտի խնդիրները։  Նա նշել է, թե Իրանի նախագաը նախատեսում է առաջիկա ամիսներին այցելել Թուրքիա։