Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները փետրվարի 20-ին, ժամը 16.10-ին, Երեւանի Իսահակյան փողոցից բերման էին ենթարկել Բելառուսի Հանրապետության քաղաքացի, 1968 թ. ծնված Ելենա Պ.-ին, որը հունվարի 4-ից Բելառուսի Հանրապետության Գրոդնոյի մարզի ՆԳՎ կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:
Հայտնաբերման մասին հայտնվել էր հետախուզումը նախաձեռնողին եւ Ելենա Պ.-ն ստորագրությամբ բաց էր թողնվել:
Հինգ օր անց` փետրվարի 25-ին, Բելառուսի իրավապահներից ստացվել է հետախուզական լրացուցիչ հանձնարարություն, որով Ելենա Պ.-ի նկատմամբ խափանման միջոցը փոխվել է կալանքով:
Մարտի 13-ին, ժամը 17.10-ին, նա Արարատի մարզի Ավշար գյուղից բերման է ենթարկվել բաժին եւ ձերբակալվել, ինչի մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:



























