Հարություն Քուշկյանի «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից դուրս գալը նախապես համաձայնեցված հարց էր: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը:

Նախ եւ առաջ նա հույս հայտնեց, որ որեւէ մեկը իրեն թույլ չտա Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ կապված որեւէ շահարկում անել, հատկապես՝ քաղաքական շահարկում: «Պարոն Քուշկյանը նախապես առաջնորդ Ծառուկյանի հետ համաձայնեցրել է հարցը, դիմում է գրել եւ դուրս եկել կուսակցությունից հասկանալի պատճառներով: Մենք ուրախ ենք, որ մեր գործընկերը հնարավորություն է  ստանում ԼՂՀ առողջապահական ոլորտում իր ավանդը, ներդրումը ունենալու եւ նպաստելու դրա զարգացմանը եւ առաընթացին: նորից ուզում եմ ընդգծել, որ հույս ունեմ, որ ԼՂՀ-ի հետ կապված հարցում որեւէ մեկի բարոյհականությունը թույլ չի տա շահարկումներ անել»,- ասաց Տիգրան Ուրիխանյանը:

Դիտարկմանը, թե կուսակցությունցի դուրս գալը Քուշկյանի ցանկությունն էր, թե Ծառուկյանի պահանջը, մամուլի խոսնակը նշեց, որ «դա նախապես համաձայնեցված հարց էր»:

Նշենք, որ Հարություն Քուշկյանը 2007-2012թթ եղել է Հայաստանի առողջապահության նախարարը, իսկ 2012թ խորհրդարանական ընտրություններից հետո ԲՀԿ-ի կոալիցիա չմտնելու  հետեւանքով նա զրկվել է նախարարի պորտֆելից եւ զբաղվում էր «Նաիրի», «Էրեբունի» բժշկական կենտրոնների հարցերով: ԼՂՀ առողջապահության նախարարի պաշտոնում Հարություն Քուշկյանի նշանակումը եղել է այսօր եւ արդեն ԼՂՀ վարչապետը Հարություն Քուշկյանին ներկայացրել է առողջապահության նախարարության անձնակազմին: Նա դիմում է գրել եւ դուրս եկել ԲՀԿ-ից: