Մարտի 14-ին Ադրբեջանի Միլի մեջլիսում ադրբեջանական կառավարության գործունեության տարեկան զեկույցի քննրակումից հետո մի շարք կարեւոր հարցեր են բարձրացվել:
Ինչպես հաղորդում է lent.az-ը, դրանցից է պատգամավոր Սահի Ալիեւի բարձրացրած հարցը՝ կապված խորովածի շոմփոլների հետ:
Արթուր Ռասիզադեի ելույթից հետո Ալիեւը հայտարարել է, որ Ադրբեջանում ամենակարճ ժամկետներում պետք է սկսել խորովածի համար նախատեսված շամփուրների արտադրություն:
«Մենք խորոված շատ ենք սիրում, սակայն շամփուրները ներմուծում ենք Թուրքիայից: Պետք է Ադրբեջանում սկսել դրանց արտադրությունը»,-ասել է Ալիեւը՝ առաջացնելով գործընկերների ծիծաղը:



























