ԱՄՆ-ի Վայոմինգ նահանգի ներկայացուցիչների պալատը մերժել է ադրբեջանամետ բանաձեւի նախագծի քննարկումը՝ պատճառաբանելով Ադրբեջանում խոսքի ազատության ճնշումները եւ կրոնական անհանդուրժողականությունը: Այս մասին գրում է «Asbarez» թերթը:
Ներկայացուցիչների պալատի անդամ Նաթան Ուինթերսը ասել է. «Ես դեմ եմ այդ բանաձեւի ընդունմանը: Ադրբեջանում ռեպրեսիվ եւ բռնապետական կառավարություն է, որը սահմանափակում է ազատությունը եւ կրոնական իրավունքները»: Մեկ այլ անդամ՝ Թոմաս Լոքհարթը, նույնպես նպաստել է բանաձեւը մերժելուն, նշելով, որ հաշվի առնելով Ադրբեջանի «տխուր փորձը», նման օրինագիծ քննարկելը վաղաժամ է:
Այսպիսով, Վայոմինգ նահանգը միացել է Հավայան կղզիներին եւ Հարավային Դակոտային, որոնք նույնպես մերժել էին ադրբեջանամետ նման բանաձեւերը: Ներկայումս նույնպիսի բանաձեւեր քննարկվում են այլ նահանգներում, սակայն բախվում են բուռն դիմադրության:



























