Կիեւի շրջանային վարչական դատարանը չեղյալ է հայտարարել Ղրիմի ԻՀ Գերագույն Ռադայի որոշումը՝ ինքնավարության ղեկավարությանը շրջանների ղեկավարների ենթարկվելու, առանձին դատական համակարգի ստեղծման վերաբերյալ: Այս մասին հաղորդում է Ուկրաինայի գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ վերջերս Ղրիմի Գերագույն ռադան որոշում էր կայացրել «Ղրիմի ինքնավար հանրապետությունում արդարադատության մասին» ու «Ղրիմի ինքնավար հանրապետության գործադիր իշխանության մարմինների համակարգում ու կառուցվածքում փոփոխությունների մասին»: