Ուկրաինայի Գերագույն Ռադային պատգամավորները նիստ կհրավիրեն մարտի 15-ին, որպեսզի Ղրիմի խորհրդարանը ցրելու վերաբերյալ որոշում կայացնեն, որը պաշտպանում է Ռուսաստանին միանալու հարցով հանրաքվեի անցկացումը:

Ռադայի պատգամավորները պարզաբանել են, որ մարտի 15-ին պատրաստ կլինի Սահմանադրական դատարանի վճիռը՝ Ղրիմի խորհրդարանի գործողությունների մասին, հաղորդում է «Նավիգատորը»:

Հավելենք, որ մարտի 13-ին, Ուկրաինայի խորհրդարանը երկրորդ փորձից ՍԴ կազմ է ձեւավորել՝ նոր անդամներ նշանակելով: ՍԴ հին անդամներն ազատվել են պաշտոններից Վիկտոր Յանուկովիչի օգտին կեղծիքներ իրականացնելու մեղադրանքով: