Ադրբեջանի  Սահմանադրական դատարանի շենքի տակ նախօրեին կմախք է հայտնաբերվել:

Vesti.Az-ը վկայակոչելով Սաբայիլի շրջանի ոստիկանության 9-րդ բաժանմունքը, հայտնում է, որ Բաքվի կենտրոնում՝ Սահմանադրական դատարանի շենքի տակ սարսափազդու  գտածո է հայտնաբերվել:  Ազիզ Ալիեւի փողոցի № 6 շենքի նկուղում վերանորոգման աշխատանքների ժամանակ աշխատողները տղամարդու կմախք են հայտնաբերել: 

Ըստ ստացված տեղեկությունների՝ այդտեղ ժամանակին սպանություն է կատարվել: Հայտնաբերված ոսկորները պաթոլոգանատոմներին են հանձնվել՝ սպանության վաղեմությունը եւ տեսակը պարզելու համար: