Առնվազն 7 մարդ է մահացել ու 30-ը վիրավորվել են Պակիստանի հյուսիս-արեւմուտքում մահապարտի պայթյունի արդյունքում:
Իշխանությունների տվյալներով՝ հավանաբար, հարձակում գործողների նպատակը Փեշավարա արվարձանում գտնվող ոստիկանական պահակակետն է եղել, սակայն զոհերի ու վիրավորների մեծ մասը խաղաղ բնակիչներ են, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Հարձակման համար պատասխանատվությունն առայժմ ոչ ոք չի ստանձնել: Թալիբներն ավելի վաղ հայտարարել էին հրադադարի մասին՝ երկրի կառավարության հետ բանակցությունների անցկացման ընթացքում:


























