ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի եւ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի միջեւ բանակցությունները Ուկրաինայի ճգնաժամի շուրջ շարունակվում են արդեն ավելի քան երեք ժամ: Այս մասին հաղորդվում է ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական միկրոբլոգում:
Բացի այդ, ինչպես ԱՄՆ պետքարտուղարությունը, այնպես էլ Ռուսաստանի ԱԳՆ-ն, Twitter-ում հրապարակել են բանակցությունների լուսանկարը, որոնք ընթանում են անսովոր ձեւաչափով: Ավելի կոնկրետ, բանակցություններն ընթանում են Լոնդոնում ԱՄՆ դեսպանատան բակում:
«Լավրովն ու Քերրին հույս ունենք, կվերադառնան», «Ընդմիջումն ավարտված է. խաղը շարունակվում է»,-այսպես են մեկնաբանում լուսանկարները Ռուսաստանի ԱԳՆ-ում:
Պետքարտուղարությունն այս հարցում հետ չի մնում. «Երեք ժամ անց Ջոն Քերրին եւ Լավրովը շարունակում են բանակցությունները Ուկրաինայում լարվածության դեէսկալացիայի շուրջ»:





























