Քալիֆորնիայի Գլենդել քաղաքի դպրոցական խորհուրդը պաշտոնական քվեարկության արդյունքում միջոցներ է ձեռնարկել միջնակարգ դպրոցներում աշակերտների երկլեզու ուսուցում կազմակերպելու ուղղությամբ: Այս մասին գրում է «Glendale News-Press»-ը:
Հուվերի անվան դպրոցը լեզուների մեծամասնության ուսուցման վայր կդառնա, որտեղ երկլեզու ուսուցում կառաջարկվի ֆրանսերենով, գերմաներենով, իտալերենով, իսպաներենով եւ կորեերենով: Դպրոցը երկլեզու ուսուցում կառաջարկի նաեւ հայերենով, ինչպես նաեւ հայ բնակչության համար հայկական ժառանգության ծրագիր կլինի, որի շրջանակներում սովորողները կուսումնասիրեն Հայաստանի մշակույթն ու գրականությունը:
Հայերենով ուսուցում կկազմակերպվի նաեւ այլ դպրոցներում: Ի տարբերություն սովորական դպրոցների, երկլեզու ուսուցման դեպքում, միջին եւ բարձր դասսրանի աշակերտները կարող են համապատասխան լեզու ընտրել որպես ֆակուլտատիվ:



























