Հնարավոր է, որ Ռուսաստանի ԱԳՆ կայքը հաքերային հարձակման է ենթարկվել:

«Ներկայումս կայքը չի աշխատում: Հնարավոր է, որ դա կապված է հաքերային հարձակման հետ»,-ասել է ԱԳՆ աղբյուրը, փոխանցում է Ինտերֆաքսը:

Ավելի վաղ մարտի 14-ին DDoS-հարձակումների էին ենթարկվել միանգամից մի քանի ռուսական պետական կառույցների կայքեր, այդ թվում՝ Կրեմլի կայքը: Այս մասին հայտարարել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Հաքերային հարձակման է ենթարկվել նաեւ Ռուսաստանի Բանկի կայքը: