Ֆրանսիայի հյուսիսում օդի ուժեղ աղտոտվածության պատճառով, Փարիզի իշխանությունները որոշել են հասարակական տրանսպորտն անվճար դարձնել առաջիկա 3 օրերի ընթացքում:
Իշխանությունները քաղաքի բնակիչներին կոչ են արել տանը թողնել ավտոմեքենաները, փոխարենը օգտվել մետրոյից, ավտոբուսներից ու հեծանիվներից:
Ֆրանսիայի մի շարք այլ քաղաքներ նույնպես հայտարարել են նմանատիպ ակցիայի մասին: Բելգիայում ճանապարհների մեծ մասում սահմանափակվել է առավելագույն արագությունը, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Քամու բացակայությունն ու տաք եղանակը հանգեցրել են այդ տարածաշրջանում ուժեղ սմոգի:


























