«Դեմ եմ» քաղաքացիական նախաձեռնությունն ու «Հեծանիվ+» հասարակական կազմակերպությունը մարտի 15-ին կազմակերպում են հեծանվաերթ՝ կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ: Այս մասին ասվում է նախաձեռնության ֆեյսբուքյան էջում:
«Շաբաթ օրը՝ մարտի 15-ին ժամը 12:00–ին հեծանիվներով հավաքվում ենք Ազատության հրապարակում եւ միասին շարժվում դեպի Երեւանի կենտրոնական փողոցներով, Հանրապետության հրապարակ եւ հետադարձ դեպի Ազատության հրապարակ:
Խնդրում ենք լինել ակտիվ եւ անպայման մասնակցել այս ակցիային, որի նպատակն է կրկին իրազեկել եւ մոտիվացնել մարդկանց կենսաթոշակային պարտադիր վճարների դեմ պայքարին միանալու համար:
Հեծանվաերթի ընթացքում հանրությանը բաժանվելու են թեմային առնչվող իրազեկման թռուցիկներ,- ասվում է հայտարարության մեջ:
Նշենք, որ անցած տարվա դեկտեմբերի 7-ին էլ «Դեմ եմ» շարժումը նմանատիպ ակցիա կազմակերպել:



























