ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մարդու իրավունքների հարցերով օգնական Իվան Շիմոնովիչը հայտարարել է, որ Ուկրաինայի արեւելքում ռուսալեզու բնակչության իրավունքների զանգվածային խախտումներ չկան:

Նրա խոսքով՝ կան միայն բռնության առանձին դեպքեր ռուսալեզու փոքրամասնության նկատմամբ: «Բայց անհասկանալի է՝ դա տեղի է ունեցել էթնի՞կ, թե քաղաքական պատճառներով: Այդ դեպքերը համակարգային չեն, տարածված չեն, բայց դրանք պետք է հասարակության դատին հանձնել, խոսել այդ մասին, բայց չչափազանցնել»,-ասել է նա:

Շիմոնովիչը հավելել է, որ Ուկրաինայի արեւելքում հանդիպել է  իրավապատշպանների հետ: Նրանք ներկայացրել են իրենց կարծիքը, թե ինչպես է տեղի բնակչության վրա ազդել լեզուների մասին օրենքի չեղյալ հայտարարումը:

«Դա որոշակի անհանգստություն է առաջացրել ռուսալեզու փոքրամասնության շրջանում, եւ մենք ուրախ ենք, որ նախագահի պաշտոնակատարը չի ստորագրել այդ օրենքը»,-հավելել է նա, հաղորդում է «Կորեսպոնդենտը»: