Դոնբասի բնակիչները կողմ են Ուկրաինայի ամբողջականությանը, հայտարարել է Դոնբասի մարզպետը:

Դոնեցկի մարզի մարզպետ Սերգեյ Տարուտան կարծում է, որ ՌԴ ԱԳՆ-ն ոչ օբյեկտիվ կերպով է գնահատում Ուկրաինայի արեւելքում տեղի ունեցողը, հաղորդում է «ԱիՖ Ուկրաինան«՝ վկայակոչելով «Ինտերֆաքսը»:

«Կցանկանայի, որպեսզի մեր գործընկերները հստակ մեկնաբանություններ տային ու ապատեղեկատվություն չտարածեին ինչպես Ռուսաստանում, այնպես էլ Ուկրաինայում»,-հայտարարել է նա:

Նա ընդգծել է, որ իրավապահների տեղեկություններով՝ մարտի 13-ի Դոնեցկի հանրահավաքին շատ մարդիկ Ուկրաինայից չեն եղել: Ըստ որում, նա ընդգծել է, որ մահացել է Դոնբասի բնակիչ: Նա հավելել է, որ զոհի հարազատների առավելագույն աջակցություն ու օգնություն կտրամադրվի: