Հայաստանի իրավաբանական անձանց պետական ռեգիստրն, այսօր՝ մարտի 14-ին, գրանցել է Վերակազմյալ Սոցիալ-Դեմոկրատ Հնչակյան Կուսակցությունը:
Վերակազմյան ՍԴՀԿ մամուլի ծառայության հաղորդագրության մեջ նշվում է.
«Կուսակցության հիմնադիր համագումարը տեղի էր ունեցել 2014թ. հունվարի 25-ին, Լոռու մարզի Վանաձոր քաղաքում: Համագումարում նորընտիր կենտրոնական վարչության ատենապետ է ընտրվել Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը»:



























