Թուրքիայում Ադանայի դպրոցներում Կրթության նախարարության աշխատակիցների հարցերը մեծ բողոք են առաջացրել ծնողների շրջանում։

Թուրքական Posta պարբերականի փոխանցմամբ՝ Ադանայի մի քանի դպրոցներ այցելած Կրթության նախարարության աշխատակիցները աշակերտներին հավաքել են առանձին սրահներում եւ հարցրել. «Աթաթուրքին եք սիրո՞ւմ, թե՞ Էրդողանին», «Ձեր դպրոցում Էրդողանի դեմ խոսո՞ւմ են»։

Այս մասին տեղեկանալով, աշակերտների ծնողները շտապել են դպրոց եւ բողոքել օրենքի խախտման համար՝ շեշտելով, որ 18-ից ցածր տարիք ունցողներին չի թույլատրվում հարցաքննել առանց ծնողի  ներկայության։

Թուրքիայի կրթության նախարարության աշխատակիցները չեն պատասխանել մեղադրանքներին եւ լքել են դպրոցները։

Նշենք, որ տարբեր սոցհարցումներով Ադանայում ՏԻՄ ընտրություններին ընդառաջ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած կուսակցության վարկանիշը զիջում է ընդդիմադիր «Ազգայնական շարժում» եւ «Ժողովրդա-հանրապետական» կուսակցություններին։