Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն, այսօր՝ մարտի 14-ին, պարգեւատրել է «Արաբո» ջոկատի ազատամարտիկներին:

ԼՂՀ նախագահի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ ասվում է.

«Համաձայն հրամանագրի` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարտունիի շրջանի Ղարադաղլու բնակավայրի ազատագրման 22-րդ տարեդարձի կապակցությամբ եւ հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում ցուցաբերած անձնական խիզախության համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական պարգեւներով պարգեւատրվել են «Արաբո» ջոկատի ազատամարտիկներ՝

«Արիության համար» մեդալով`

Էդուարդ Մելքումյանը     հետմահու

«Մարտական ծառայություն» մեդալով`

Սերոբ Արշակյանը

Արթուր Գոքորյանը հետմահու

Սերգեյ Գրիգորյանը հետմահու

Մհեր Եղոյանը

Սուրեն Եփրեմյանը

Մարտին Խանյանը

Կարո Կարապետյանը

Սասունիկ Հովհաննիսյանը

Արա Մխիթարյանը

Արամայիս Նիգարյանը

Արկադի Սարդարյանը

Արայիկ Սողոմոնյանը»: