Շիզոֆրենիայով հիվանդ մարդկանց մոտ սահմանափակ է հնարավորությունը կրկնօրինակել այլ մարդկանց գործողությունները: Նման եզրակացության են հանգել գիտնականները՝ փորձ անցկացնելով 16 շիզոֆրենիկների եւ 16 առողջ մարդկանց մասնակցությամբ: Նրանց խնդրել են պարզագույն գործողություններ կրկնօրինակել, որոնք տեսել են էկրանին: Միեւնույն ժամանակ նրանց ուղեղների մագնիսա-ռեզոնանսային նկար են նկարել, հաղորդում է «Gazeta.ru»-ն:
Առողջ մարդկանց մոտ այլոց գործողությունների կրկնօրինակումն ուղեկցվում էր այսպես կոչված հայելային նեյրոնների ակտիվությամբ, որոնք գտնվուիմ են ուղեղի որոշակի հատվածում: Շիզոֆրենիայով հիվանդների մոտ այդ հատվածի ակտիվությունը պակաս է: Արդյունքում կրկնօրինակելիս նրանք սխալներ էին թույլ տալիս: Սրա հիմքում կարող են ընկած լինել հաղորդակցվելու հետ կապված դժվարությունները, որոնք ունեն շիզոֆրենիկները:


























