Ռուսաստանը հարգելու է Ղրիմի ժողովրդի կամքը մարտի 16-ին անցկացվելիք հանրաքվեի ընթացքում: Այդ մասին ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրիի հետ բանակցությունների արդյունքների հիման վրա մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
Նրա խոսքով՝ Ռուսաստանը կհայտնի իր վերաբերմունքի մասին, երբ հայտնի լինեն հանրաքվեի արդյունքները: Ընդ որում Լավրովն ընդգծել է Ղրիմի կարեւորությունը Ռուսաստանի համար: «Բոլորն են գիտակցում, թե որքան կարեւոր է Ղրիմը Ռուսաստանի համար՝ ավելին, քան Ֆոլկլենդյան կղզիները Մեծ Բրիտանիայի համար, կամ Կոմորյան կղզիները Ֆրանսիայի համար»,- ընդգծել է նա:
Խոսելով ամերիկացի գործընկերոջ հետ բանակցությունների մասին՝ նա ընդգծել է, որ ռուսական կողմը «ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ փետրվարի 21-ին կայացած համաձայնության դրույթները չեն իրականացվում»:



























