Մարդուն բավական է լսել միայն «բարեւ» բառը որոշելու համար՝ վստահում է ինքը զրուցակցին, թե ոչ: Նման եզրակացության են հանգել Գլազգոյի համալսարանի հետազոտողները:
Նրանց կարծիքով կես վայրկյանը բավական է առաջին լավ տպավորությունը գործելու համար: Նրանք հայտնաբերել են, որ մարդիկ զրուցակցի վստահելիության մասին կարծիք են ձեւավորում առաջին 500 միլիվայրկյանի ընթացքում, գրում է Mail Online-ը:
Ոմանց համար բավական է «բարեւ« բառը կարծիք կազմելու համար: Նրանք նաեւ հայտնաբերել են, որ մարդիկ որոշում կընդունեն նույնիսկ այն ժամանակ, եթե չտեսնեն զրուցակցին:
Հետազոտության մասնակիցներին մարդկանց ձայների ձայնագրություններ են միացրել, որտեղ «բարեւ» էր հնչում: Հետո մասնակիցներին խնդրել են տեղաբաշխել նրանց 10 բնութագրիչներով՝ ներառյալ հուսալիություն, իշխելու հակվածություն, գրավչություն եւ փափկություն, հաղորդում է FedPost.ru-ն:
Հետազոտությունը ցույց է տվել, որ մեծ հաշվով «բարեւը» նույն արձագանքն էր առաջացնում, ու որ կարծիքը ձեւավորվում էր 300-500 միլիվայրկյանում:
Սա վկայում է այն մասին, որ ձայնի տոնայնությունը, որը մարդն օգտագործում է ողջունելիս, ուղղակիորեն նրա մասին առաջին տպավորություն է ստեղծում: Առավել կարեւոր են բնութագրիչները, որոնք հայտնաբերվել են՝ հուսալիություն եւ իշխանասիրություն: Հետազոտությունը ցույց է տվել, որ բարձր ձայն ունեցող տղամարդիկ եւ ձայնի տոնայնությունը փոխող կանայք ավելի հուսալի են:


























