Գիտնականները որոշել են, թե որ ընտանի կենդանին է ամենատարածվածը, ինչպես նաեւ այն, թե ինչի մասին է վկայում դրա ընտրությունը: Պարզվել է, որ շներն ամենատարածվածն են, դրանց տերերը աշխատասեր  են, առավոտյան վաղ են արթնանում, ամենայն հավանականությամբ ամուսնացած են: Կատուների տերերը ամաչկոտ են, միայնակ: Ճագարները պահում են արվեստի մարդիկ, որոնք  հակված են թեթեւամտության, հաղորդում է Mail Online-ը:

Ճագարներ եւ շներ սիրող մարդիկ վաղ են արթնանում, կատուների տերերը սիրում են ուշ քնել եւ ուշ արթնանալ: Հարցումը կատարվել է Մեծ Բրիտանիայում:

Շուն գերադասում է պահել հարցվածների 77 տոկոսը: Կատուներ ունի 21 տոկոսը, 2 տոկոսը՝ ճագար: Ամեն մասնակցի խնդրել են մի քանի բառով ներկայանալ, հաղորդում է FedPost.ru-ն:

Շներիի տերերի կեսից ավելին իրեն անվանել է աշխատասեր, մեկ երրորդը՝ շփվող ու տրամաբանող, իսկ ամեն հինգերորդն իրեն կոկիկ է համարել:

Կատուների սիրահարների շրջանում տարածված էր ինքնամփոփությունը, փնթիությունը:

Ճագարներ ունեցողները նշել են ստեղծագործելու հակվածության մասին, ոմանք նշել են, որ հանգիստ բնավորություն ունեն, մի մասն էլ ասել թեթեւամիտ է:

Բացի այդ հաստատվել է, որ շուն պահում են հիմնականում ամուսնացած տղամարդիկ, ովքեր ապրում են գյուղում, իսկ կատու պահում են 20-30 տարեկան միայնակ կանայք: