Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է տեղեկատվություն 2013թ.-ի մշակահողերի վերաբերյալ: Ինչպես հայտնի է, գյուղատնտեսության վերաբերյալ սկզբնական տվյալները ստացվում են ինչպես առեւտրային կազմակերպություններից, որոնք զբավում են այս բնագավառով, այնպես էլ գյուղական համայնքների ղեկավարներից:

Դատելով պաշտոնական տվյալներից՝ անցյալ տարի մշակահողերն ընդարձակվել են մոտ 13.9 հազար հեկտարով, կամ 4.6 տոկոսով: Սրան նպաստել է մշակահողերի օգտագործումը  կերային մշակաբույսերի, ինչպես նաեւ հատիկավոր մշակաբույսերի եւ ընդեղենի համար:

Սրա հետ մեկտեղ կրճատվել են կարտոֆիլի մշակման համար օգտագործվող տարածքները՝ 563 հա-ով կամ 1.8 տոկոսով: Նշենք, անցյալ տարի կարտոֆիլի արտահանումը կազմել է 23.5 հազար տոննա: Ըստ պաշտոնական տվյալների՝ արտահանումը կազմում է արտադրության ընդհանուր ծավալի 3.5 տոկոսը: Սակայն ձմռանը կարտոֆիլի մանրածախ գինը ռեկորդային էր:

Մշակահողերի շարքում մեզ մոտ ավանդաբար գերակշռում են հացահատիկն ու ընդեղենը՝ անցյալ տարի ավելի քան 56 տոկոս: Համեմատության համար նշենք, որ բանջարեղենի տեսակարար կշիռը 8 տոկոս էր կազմում: Անցյալ տարի հացահատիկի եւ ընդեղենի բերքը կազմել է մեկ հեկտարից 31 ցենտներից էլ պակաս, իսկ բանջարեղենի դեպքում՝ 333 ցենտներից է ավել:

Թվում է, ֆերմերները պետք է վերակազմակերպեն իրենց տնտեսությունը, եւ հացահատիկի փոխարեն զբաղվեն բանջարեղենով: Սակայն ամեն բան այդքան պարզ չէ: Մի շարք գործոններ են խոչընդոտում: Կարեւորագույն սերմերն են, ոռոգումը…

Կան գյուղեր, որոնք միմյանց շատ մոտ են, իսկ կյանքի մակարդակը շատ է տարբերվում: Բանն այն է, որ մի գյուղում մշակաբույսերի արտադրությունը ծաղկում է ապրում, մյուսում՝ հակառակը: Առաջինում հողը բերքատու է, մյուսում կավը շատ է, իսկ այդ պայմաններում դժվար ՝ ինչ-որ բան աճեցնել: Ահա ֆերմերներն էլ մտածում են ինչ աճեցնեն իրենց հողատարածքում: Աճեցնում են ցորեն, քանի որ ահցը նման դեպքում ավելի էժան է, քան խանութից գնելու դեպքում…

Սակայն եթե անգամ այդ հարցերը լուծվեն, կմնա կարեւորագույն խնդիրը՝ ապրանքի իրացումը: Մանրածախ առեւտուրը մեզ մոտ ժամանակակից մակարդակում է: Իսկ ահա ֆերմերների եւ մանրածախ առեւտրի միջեւ միջանցիկ օղակ գրեթե գոյություն չունի: Կա միայն ինքնագործունեություն հմուտ «ձեռներեցների» կողմից…

Սմբատ Գրիգորյան