Ամուսնությունից հետո կանանց քաշն ավելանում է: Նման եզրակացության են հանգել Ադելաիդայում գտնվող Ֆլինդերսի համալսարանի գիտնականները(Ավստրալիա):
Վերջերս ամուսնացած 350 ավստրալիացի զույգերի հետազոտելուց հետո նրանք հաշվել են, որ երիտասարդ կանանց քաշը ամուսնությունից հետո միջինը 2.1 կգ-ով ավելանում էր:
Շատ աղջիկներ հարսանիքից առաջ նիհարում են, դիետաների հետեւում: Հիմնական նպատակն է հարսանեկան զգեստով լավ տեսք ունենալը եւ գեղեցիկ լուսանկարներ ունենալն է: Երբ հարսանիքն արդեն անցյալում է, նրանք այլեւս դրանում կարիք չեն տեսնում, հաղորդում է «Gazeta.ru»-ն:
Ինչպես հաշվարկել են մասնագետները, հարսանիքից առաջ նիհարող աղջիկները հարսանիքից հետո գիրանում են՝ միջինը 3.2 կգ-ով: Իսկ նրանք, ում ստիպում են նիհարել ընկերուհիներն ու հարազատները, միջինը գիրանում ռն 4.5 կգ-ով:


























