Ղրիմում հանրապետության կարգավիճակի հարցով հանրաքվեի անցկացնելու մասին որոշումը համապատասխանում է միջազգային իրավունքի նորմերին եւ ՄԱԿ-ի կանոնադրությանը: Այս մասին այսօր՝ մարտի 14-ին, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-Մունի հետ հեռախոսազրույցի ժամանակ, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

«Քննարկվել է Ուկրաինայի իրավիճակը, այդ թվում, հաշվի առնելով Ղրիմի Հանրապետության կարգավիճակը որոշելու վերաբերյալ մարտի 16-ին կայանալիք հանրաքվեն: Պուտինը, մասնավորապես, ընդգծել է, որ այդ հանրքավեն անցկացնելու որոշումն ամբողջությամբ համապատասխանում է միջազգային իրավունքի նորմերին եւ ՄԱԿ-ի կանոնադրությանը»,-հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

Պուտինն ու Բան Կի-Մունը պայմանավորվել են հետագա շփումների շուրջ: