ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին նախազգուշացրել է Ռուսաստանին պատժամիջոցների հետեւանքների մասին, եթե Ղրիմում հանրաքվեն կայանա:
Այսօր՝ մարտի 14-ին, Լոնդոնում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններից հետո, հանդես գալով լրագրողների առջեւ, Ջոն Քերրին նշել է, որ Ղրիմին լայն ինքնավարություն տրամադրելու հարցը միշտ եղել է բանակցությունների սեղանին: «Կիեւի վարչակազմը Ղրիմին լրացուցիչ ինքնավարության տրամադրումը Ուկրաինայի անկախության սպառնալիք չի համարում»,-հայտարարել է նա:
Քերրին հայտնել է, որ Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկին եւ եվրոպական գործընկերներին տեղյակ կպահի բանակցությունների արդյունքների մասին: Նա կրկին հաստատել է ԱՄՆ աջակցությունը ուկրաինացի ժողովրդին եւ իրենց ապագայի վերաբերյալ ինքնուրույն որոշումներ կայացնելու նրանց ցանկությանը:



























