Ղրիմի հանրաքվեին ԱՄՆ-ն արագ կպատասխանի: Այդ մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեյ Քարնին, հաղորդում է Reuters-ը: Քարնիի կարծիքով՝ Ռուսաստանը համաձայն չէ մեղմել լարվածություն եւ իրավիճակը կարգավորել դիվանագիտական ճանապարհով: «Պետք է հետեւենք, թե ինչպես կզարգանան իրադարձություններն առաջիկա մի քանի օրում»,- հայտարարել է Քարնին:
«Մենք պատրաստ ենք պատասխան տալ այն դեպքում, եթե կիրակի հանրաքվեն տեղի ունենա»,- պատասխանել է Քարնին: Այն հարցին, թե երբ կհետեւի պատասխանը, նա հայտարարել է. «Որոշակիորեն արագ»:
Նա նշել է, որ ստեղծված իրավիճակում ամերիկյան կողմն արդեն բավական ժամանակ է կորցրել:



























