ՄԱԿ Անվտանգության խորհուրդը մարտի 15-ին կքվեարկի Ուկրաինայի վերաբերյալ բանաձեւի առթիվ: Այդ մասին հաղորդում է Assoсiated Press-ը՝ հավելելով, որ Ռուսաստանը, որպես Խորհրդի մշտական անդամ, ամենայն հավանականությամբ վետո կդնի:
Անվտանգության խորհրդի հանդիպման մասին Twitter-ում հաղորդել է Լյուքսեմբուրգի միջնորդությունը, որն այժմ նախագահում է Խորհրդում:
Բանաձեւի նախագիծը, որը ստացել է գործակալությունը, կոչ է անում կողմերին «անհապաղ անցնել վեճի խաղաղ կարգավորման եղանակի որոնման ուղղակի քաղաքական երկխոսության ճանապարհով:
Բանաձեւում նաեւ ասվում է, որ Ուկրաինան չի արտոնել Ղրիմում հանրաքվեի անցկացումը: «Այդ հանրաքվեն չի կարող ուժ ունենալ, եւ այն չի կարող հիմք դառնալ Ղրիմի կարգավիճակի որեւէ փոփոխության համար»:
Արեւմտյան երկրները հույս ունեն, որ Չինաստանը, որը սովորաբար աջակցում է Ռուսաստանին, այս անգամ ձեռնպահ կմնա քվեարկությունից, նշում է գործակալությունը:



























