ԵՄ-ն Ուկրաինայի կապակցությամբ պատժամիջոցներ չի կիրառի ռուսական բիզնեսի նկատմամվ: Այդ մասին հաղորդում է Bloomberg-ը՝ վկայակոչելով ԵՄ պաշտոնյային, ով ցանկացել չհրապարակել անունը քննարկումների գաղտնիության պատճառով:

Պատժամիջոցները ցանկանում են կենտրոնացնել քաղաքական կարեւոր անձնանց նկատմամբ, այլ ոչ թե բիզնեսի, հայտարարել է նա:Ինչպես հաղորդում է գերմանական Bild-ը, նույնօես վկայակոչելով անանուն աղբյուրներին, ԵՄ եւ ԱՄՆ պատժամիջոցները պատրաստվում են ռուսական «Գազպրոմի» եւ «Ռոսնեֆտի» ղեկավարներ Ալեքսեյ Միլերի եւ Իգոր Սեչինի դեմ:

Ինչպես լրագրողներին հայտարարել է արտաքին գործերով եվրահանձնաժողովի մամուլի քարտուղար Մայա Կոչինիչը, ցուցակը դեռ հաստատված չէ: Այդ կապակցությամբ, հավելել է նա, հստակ անուններ դեռ հնարավոր չէ անվանել: