Կանադայի վարչապետ Ստեֆեն Հարփերը հաջորդ շաբաթ կժամանի Կիեւ: Ինչպես հաղորդում է CBC News-ը, Կանադայի վարչապետն Ուկրաինայի ժամանակավոր կառավարության հետ կքննարկի Ռուսաստանի հետ ծագած ճգնաժամը:

Հիշեցնենք, որ նախորդ օրը Կանադայի արտգործնախարար Ջոն Բերդը հայտարարել է, որ իր երկիրն Ուկրաինային 220 մլն դոլար կտրամադրի տնտեսական կայունության վերականգնման համար:

«Կանադան միասնական է իր դաշնակիցների հետ Ուկրաինայի կառավարության ճանաչման եւ նրա տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության պաշտպանության գործում: Մենք կշարունակենք աշխատանքը երկրում կայունության վերականգնման համար եւ որպեսզի Ուկրաինայի ժողովուրդը կարողանա բարգավաճել առանց վախի ու սպառնալիքների»,- հայտարարել է Հարփերը: