«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, անդրադառնալով ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանապետ Սամվել Ղուկասյանի քրեական անցյալին, «Ժողովուրդ»-ի հետ զրույցոմ ասաց. «Գիտեք ինչ, շատ-շատերն են անդրադառնում անցյալերին։ Մեր զինված ուժերի, մեր պետության զարգացման փուլում յուրաքանչյուրն ունեցել է իր դերակատարությունը՝ թե ինչպես ենք մենք փորձում բարեփոխվել, ինչպես ենք մենք փորձում ժամանակաշրջանին վայել գործունեություն ծավալել։ Անցյալում ես ուսումնասիրել եմ, նման բան չկա, եւ պետք է նշեմ, որ ռազմական ոստիկանապետն այսօր լուրջ աշխատանք է տանում զորակոչի արդար իրականացման համար»։

Հիշեցնենք, «Ժողովուրդ»-ը գրել էր, որ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանապետ Սամվել Ղուկասյանըտարիներ առաջ բանտարկվել է սպանություն պատվիրելու համար։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում