Նյու Յորքի Բրուքլինում, անհայտ անձանց փոխհրաձգության հետեւանքով վիրավորվել են չորս դեռահասներ, հայտնում է CBS հեռուստաալիքը:
Նշվում է, որ դեռահասներն ստացել են ոտքերի հրազենային վնասվածքներ եւ տեղափոխվել հիվանդանոց: Բժիշկները պնդում են, որ նրանց կյանքին վտանգ չի սպառնում, հաղորդում է Gazeta.ru-ն:
Հեռուստաալիքը հայտնում է, որ տուժածներից երկուսը 14 տարեկան են: Մյուս երկու վիրավորները 17 եւ 12 տարեկան են:



























