Լիբանանի Տրիպոլի քաղաքում ալավիների ու սունիների միջհամայնքային բախումների արդյունքում վեց մարդ է զոհվել, 39 մարդ վիրավոր է, հայտնում է Al-Manar հեռուստաալիքը։

Լիբանանի բանակը վերահսկողության տակ է առել քաղաքի գլխավոր փողոցները եւ ստուգայցեր կատարել կրակոցների վայրերում։ Գրոհայինների հետ բախման հետեւանքով հինգ զինծառայողներ վիրավորվել են, հայտնում է Gazeta.ru-ն։

Հաղորդվում է նաեւ, որ ալավիներին օգնում է «Հեզբոլլահ» խմբավորումը, որը Սիրիայում պաշտպանում է կառավարական ուժերին։ Սունիներն, ընդհակառակը,  հարեւան երկրի ընդդիմության կողմնակիցն են։