Փարիզի դատարանը Ռուանդայի բանակի  նախկին հրամանատար Պասկալ Սիմբիկանգվային դապատարտել է 25 տարվա ազատազրկման, հայտնում է  Agence France-Presse-ը։ 

Նա մեղավոր է ճանաչվել 1994թ. Ռուանդայում  հակամարտության ժամանակ մարդկության դեմ հանցագործությունների  մեջ։
Դատախազները հայտարարել են, որ 1994թ. դեպքերի ժամանակ Սիմբիկանգվան բարձր պաշտոններ է զբաղեցրել Ռուանդայի հետախուզական մարմիններում։ Միաժամանակ, նախկին հրամանատարը հերքում է իր հասցեին մեղադրանքները, հայտնում է Gazeta.ru-ն:

Օրենսդրության համաձայն՝ Ռուանդայում 1994թ.ցեղասպանության կասկածյալների գործերը կարող են քննվել ֆրանսիական դատարաններում։