ԱՄՆ-ի իշխանությունները որոշել են հրաժարվել համացանցի ուղղակի վերահսկողությունից, գրում է Washington Post-ը՝ վկայակոչելով ԱՄՆ-ի առեւտրի նախարարության պրոֆիլային ստորաբաժանման ղեկավար Լոուրենս Սթրիքլինգի խոսքերը։
Միաժամանակ, ըստ թերթի, համացանցը ՄԱԿ-ի վերահսկողությանը փոխանցելը գրեթե բացառված է։ ԱՄՆ-ի իշխանությունները կարծում են, որ պետք է դրա համար հատուկ վերահսկող մարմին ստեղծվի, որը «կնվաճի ամբողջ աշխարհի առանցքային շահագրգիռ կողմերի վստահությունը»։
Ներկայումս համացանցի տեխնիկական համաարգողը անունների եւ հասցեների յուրացման ICANN կորպորացիան է։ ԱՄՆ-ի առեւտրի նախարարության հետ դրա պայմանագրի ժամկետը լրանում է 2015թ., նշում է թերթը։


























