«Բարգավաճ Հայաստանը» ուղղորդվել եւ շարունակում է կախյալ մնալ օրվա նախագահի աթոռը զբաղեցնող անձից, ներկայումս՝ Սերժ Սարգսյանից։ Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է ազատամարտիկ, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, «Նախախորհրդարան» նախաձեռնության անդամ Ժիրայր Սեֆիլյանը:

«Այս օրերին լրագրողները հարցնում են իմ կարծիքը կապված «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ընդդիմադիր դաշտի կոորդինատոր դառնալու եւ դրա հետ կապված պրոցեսների մասին։Տարածված կարծիք կա, որ «Բարգավաճ Հայաստանը» ռուսական նախագիծ է։ Սակայն ես համոզված եմ, որ դա այդպես չէ։ «Բարգավաճ Հայաստանը» ուղղորդվել եւ շարունակում է կախյալ մնալ օրվա նախագահի աթոռը զբաղեցնող անձից, ներկայումս՝ Սերժ Սարգսյանից։

Օրինաչափ հարց է առաջանում, թե Սերժ Սարգսյանը ո՞ւմ նախագիծն է։ Ես կարծում եմ, որ նրան հաջողվել է երկար տարիներ խաղալ երկու լարի վրա, եւ արեւմուտքի եւ Կրեմլի։ Մեր ժողովուրդը պիտի նկատի ունենա այս հանգամանքը եւ այդ գործընթացների հետ որեւէ հույս չկապելով գիտակցի, որ իրավիճակից ելքը ներկա համակարգից դուրս, ինքնակազմակերպման միջոցով զուգահեռ իշխանություն ձեւավորելու ուղին է, որով այսօր գնում է Նախախորհրդարանը»,- նշել է Սեֆիլյանը։

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am