Մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանի առողջական վիճակը կայուն է: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին «Սրտաբանության գիտահետազոտական ինստիտուտից»:
Նրանց փոխանցմամբ՝ քաղաքական գործչի վիճակը նորմալ է, նա գտնվում է հիվանդասենյակում, գիտակցությունը տեղն է, խոսում է եւ շատ ակտիվ է: «Պարզապես ստենտավորումից հետո պետք է գտնվի բժիշկների հսկողության տակ: Չեմ կարող ասել, երբ դուրս կգրվի, սովորաբար նման դեպքերում առավելագույնը 5 օր են մնում հիվանդանոցում, եթե, իհարկե, ոչինչ չի լինում»,- հայտնեցին կենտրոնից:
Հիշեցնենք, որ Մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը սրտի կաթված է ստացել եւ մարտի 11-ից գտնվում է «Սրտաբանության գիտահետոզատական ինստիտուտում»: Նրան երկու ստենտ են տեղադրել:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am



























