Վազգեն Սարգսյանի մոր՝ տիկին Գրետայի առողջական վիճակը կայուն է: Այս մասին NEWS.am-ին ասաց առողջապահության նախարարության գլխավոր անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ Անատոլի Գնունին:
Նա նշեց, որ տիկին Գրետայի առողջական վիճակում դրական դինամիկա կա, բայց նա շարունակում է գտնվել Վերակենդանացման բաժանմունքում, իսկ դուրս գրման մասին ընդհանրապես վաղ է խոսելը: Անատոլի Գնունին ասաց, որ նման դեպքերում սովորաբար 3-4 շաբաթ գտնվում են բժիշկների հսկողության ներքո, հետեւաբար՝ տիկին Գրետան հավանաբար մինչեւ մարտի վերջ կգտնվի հիվանդանոցում:
Նշենք, որ տիկին Գրետայի մոտ հայտնաբերվել է ուղեղի արյան շրջանառության սուր խանգարում, որն արտահայտվել է իշեմիկ ինսուլտով։ Նա հիվանդանոց էր տեղափոխվել մարտի 4-ին:
Մարտի 8-ին սպարապետի մորն էր այցելել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, իսկ Վազգեն Սարգսյանի տարեդարձին՝ մարտի 5-ին, Երկրապահ կամավորական միության անդամները:




























