Լեռնադահուկներով, սնոուբորդով եւ սքեյդբորդով զբաղվելը առավել հաճախ է գլխի եւ պարանոցի վնասվածքների պատճառ դառնում։ Ամերիկյան ակադեմիայի Վիրաբույժ-վնասվածքաբանների ամենամյա խորհրդաժողովում հայտարարել են բժիշկները;
Վիճակագրության համաձայն՝ 1999թ.-ից ի վեր սքեյդբորդով զբաղվող ամերիկացիների քանակը 49%-ով (14 մլն մարդ) ավելացել է, սնոուբորդիստներինը՝ 51%-ով (7,2 մլն), փոխանցում է Gazeta.ru-ն։
Ըստ բժիշկների՝ լեռնադահուկներով, սնոուբորդով եւ սքեյդբորդով զբաղվողներն ամենաշատն են գլխի վնասվածք ստանում։


























