Ալժիրի հարավի Գարդայ քաղաքում արաբական եւ բերբերական համայնքների միջեւ բախումներից ավելի քան 60 մարդ է տուժել, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը։ Ըստ ականատեսների՝ բախումների վայրում ոստիկանական եւ ժանդարմության խոշոր ստորաբաժանումներ են տեղակայված, որոնք փորձում են թուլացնել լարվածությունը եւ կանխել բախումները։ Իրավապահներն արցունքաբեր գազ են կիրառում։
Գարդայում լարվածությունը շարունակվում է նախորդ տարեվերջից։ Այդ ժամանակից ի վեր տուժածների թիվն արդեն գերազանցել է 200-ը։



























