Մեքսիկայի գործող նախագահ էնրիկե Պենյա Նիետոյի աշխատավարձն իր նախորդներից ցածր է, հայտնում է «Ունիվերսալ» թերթը։ Հաշվետվությունների համաձայն՝ նրա ամենամսյա եկամուտը 120 հազար եվրո է՝ 9 հազար դոլարից քիչ ավելի։
Նրա նախորդ Ֆելիպե Կալդերոնը, որը նախագահում էր 2006-2012թթ., ամսական 147.134 պեսո էր ստանում՝ 11,1 հազար դոլար։ Վինսենտե Ֆոքս Քեսադան, որը նախագահում էր 2000-2006թթ., 167.255 պեսո էր ստանում՝ 12 600 դոլար, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը։
2009թ. Սահմանադրության փոփոխության համաձայն՝ պետական ծառայողների աշխատավարձը չի կարող գերազանցել նախագահ աշխատավարձի չափը։ Սակայն իրականում շատ նախարարների աշխատավարձն ավելի բարձր է։


























