Կահիրեի ծայրամասում հինգ ոստիկան զինված գրոհայինների հարձակման զոհ են դարձել, հայտնում է «Ռեյթեր»գործակալությունը։

Անհայտ անձինք շաբաթ առավոտյան հրազենից կրակ են բացել ոստիկանական  պահակակետի վրա, ասված է հաղորդագրությունում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։

Իրավապահների վրա հարձակումները վերջին շրջանում Եգիպտոսում հաճախադեպ են։ Դրանք հատկապես հաճախացել են 2013-ի հուլիսին նախագահ Մուհամեդ Մուրսիի պաշտոնանկությունից հետո ծագած քաղաքական ճգնաժամի պայմաններում։ Այդ ժամանակից ի վեր 300 իրավապահ է զոհվել։