Երեկ` մարտի 14-ի գիշերը Պարոնյան փողոցում գտնվող «ԼԱՍ» գիշերային ակումբում ծեծկռտուք է տեղի ունեցել, որ ակումբում գտնվողներից մեկ ստիպված ահազանգել է ոստիկանություն:

Մի խումբ հաճախորդներ վիճաբանել են, ապա սկսել միմյանց հարվածել` պատճառելով մարմնական տարբեր վնասվածքներ: Նրանցից մեկը ակումբից դուրս է եկել ու ահազանգել ոստիկաններիին: Վերջիններիս ժամանելուց հետո բերման են ենթարկվել երեք երիտասարդի, որոնցից մեկը հայտնել է, որ ինքն է տուժողը:

NEWS.am-ը ոստիկանությունից տեղեկացել է, որ նշված միջադեպով կատարվում է հետաքննություն, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: