Խարկովում փոխհրաձգության մոտ 30 մասնակցի են ձերբակալել, հայտնել է Ուկրաինայի ՆԳ նախարար Արսեն Ավակովը։
«Գիշերային փոխհրաձգության արդյունքում մոտ 30 մարդու են ձերբակալել։ Բախումների վայրում քրեագետներն են աշխատում։ Երկու սպանված եւ մի քանի վիրավոր կա, այդ թվում՝ ծանր վիրավոր մի ոստիկան։ Երկու կողմերի զենքերն էլ առգրավվել են, քննչական գործողություններ են իրականացվում», - Facebook-ի էջում գրել է Ավակովը։
Ըստ իրավապահ մարմինների աղբյուրի՝ «Պրոսվիտա» -ի եւ «Ուկրաինայի հայրենասորների» գրասենյակների շենքերում դիրքավորվածները համաձայնել են դուրս գալ եւ մի քանի ժամ բանակցություններից հետո զենքը հանձնել։ Բանակցություններին մասնակցել է նաեւ Խարկովի քաղաքապետը, հայտնում է «Ինտերֆաքսը»։
«Ժամը 4:30-4:40 –ի ընթացքում զենքը հանձնել են», - հայտնել է աղբյուրը։


























